«ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատմության ճիշտ կողմում է, կոչ եմ անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Էլիոթ Էնգել

«ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատմության ճիշտ կողմում է, կոչ եմ անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Էլիոթ Էնգել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը, որը տասնամյակներ շարունակ աջակցել է ամերիկահայերին, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ուղերձ է տեսագրել, որը ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության տարածքում միլիոն ու կես հայերի սպանության 105-րդ տարելիցը: Որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ ես սատարել եմ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացմանը: ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատմության ճիշտ կողմում է: Այժմ կոչ եմ անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր միանում եմ ԱՄՆ-ի հայ համայնքին՝ ոգեկոչելով և դատապարտելով համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկը»,- ասել է կոնգրեսականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում