Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 93 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 5500-ը

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 93 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 5500-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.amԻրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 5500-ից, միևնույն ժամանակ ավելացել է նաև հիվանդությունից ապաքինվածների թիվը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի հայտարարությանը։

«Նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1168-ով՝ հասնելով 88 194-ի, հիվանդությունից ապաքինվել է 66 596 մարդ»,- նշել է նա։

Ջահանպուրի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 93 մարդ, իսկ փետրվաի 19-ին իշխանությունների՝ վարակի մասին առաջին հայտարարություններից հետո զոհերի թիվը հասել է 5574-ի։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 747 268-ի, մահացել է 191 900 մարդ, ապաքինվել 757 427-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում