Զելենսկին ասել է, թե որ դեպքում կչեղարկի կարանտինը

Զելենսկին ասել է, թե որ դեպքում կչեղարկի կարանտինը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է երկու կարևոր պայման՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ներդրված կարանտինի չեղարկման համար: Պետության ղեկավարի տեսաուղերձը հրապարակվել է Ֆեյսբուքում:

Զելենսկին նշել է, որ աջակցում է Ուկրաինայի կառավարության որոշումը երկարաձգել սահմանափակող միջոցները մինչև մայիսի 11-ը: Նրա խոսքերով, իշխանությունները հստակ ծրագիր ունեն կարանտինից դուրս գալու մասին, և շուտով վարչապետը մանրամասն կհայտարարի հինգ փուլից բաղկացած սցենարի մասին:

Կարանտինից դուրս գալը կսկսվի երկու հիմնական պայմանով. Տասն օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի տոկոսը չի փոխվում կամ մնում է 5 տոկոսի սահմաններում, իսկ հիվանդանոցները կիսով չափ են լցված լինում կորոնավիրուսով վարակված պացիենտներով:

Զելենսկին շեշտել է, որ բոլորն անհամբերությամբ սպասում են կյանքի սովորական ռիթմին վերադառնալուն, սակայն շտապողականությունն այս հարցում կարող է ճակատագրական լինել․ «Հետևաբար, մի փոքր ավելի համբերատար պետք է լինել»,- հորդորել է Ուկրաինայի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում