Հունաստանի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է հնարավորինս շուտ վերականգնել ավիահաղորդակցությունը

Հունաստանի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է հնարավորինս շուտ վերականգնել ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպական միության երկրների առաջնորդների հետ տեսահամաժողովի ձևաչափով անցկացրած հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել տնտեսական վերականգնման հիմնադրամի անհապաղ ստեղծման և ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնման հարցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հունական կառավարության աղբյուրներին։

Հինգշաբթի տեսահամաժողովի ընթացքում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների հետևանքով տուժած տնտեսությունների հետճգնաժամային վերականգնման հարցը։

«Վարչապետ Միցոտակիսը ելույթի ժամանակ ընդգծել է, որ Հունաստանը լիովին աջակցում է տնտեսության վերականգնման հիմնադրամի ստեղծման գաղափարին։ Վարաչպետը համակարծիք է այն հարցում, որ այդ հիմնադրամը պետք է շատ մեծ լինի, և պետք է ինչ-որ ընդհանուր երկարաժամկետ պարտքային համակարգի օգնությամբ ֆինանսավորվի»,- նշել է աղբյուրը։

«Հիմնադրամն առաջին հերթին պետք է կենտրոնանա ԵՄ անդամ պետությունների սուբսիդավորումների, այլ ոչ թե վարկերի տրամադրման վրա։ Մենք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության հետագա աճ չպետք է թույլ տանք», -զգուշացրել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ռազմավարությունը, որը ցանկացած երկրի պետական պարտքն ավելի չի ծանրացնում, բոլոր երկրների ընդհանուր շահից է բխում և դադարում է միայն «համերաշխաության ակտ» լինել։

«Եվրոպան կրկին չպետք է չափազանց ուշ, չափազանց քիչ բան անի»,- ընդգծել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում