Իրանի բանակը նոր ռադարներ է ներկայացրել

Իրանի բանակը նոր ռադարներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԱպրիլի 19-ին Իրանում բանակի և «Խաթամ ալ Անբիա» ՀՕՊ շտաբի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավիի և բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար Ալիռեզա Սոբահիֆարդի մասնակցությամբ ներկայացվել է «Խալիջ է ֆարս» և «Մորաղեբ» ռադարները։ Այս մասին, ինչպես գրում է regionmonitor-ը, հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

«Խալիջ է ֆարսի» հայտարարվող մարտավարատեխնիկական բնութագիրն է`

•Թիրախները հայտնաբերելու հեռավորությունը՝ 800 կմ,

•Ունակ է հայտնաբերելու բալիստիկ հրթիռներ, «ռադարից խուսափող» թիրախներ։

«Մորաղեբի» հայտարարվող ՄՏԽ բնութագիրն է`

•Թիրախները հայտնաբերելու հեռավորությունը` 400 կմ,

•Ունակ է հայտնաբերելու ԱԹՍ-ներ, ցածր և միջին բարձրության վրա գտնվող թիրախներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում