Կորոնավիրուս. Եվրոպական որոշ երկրներ սահմանափակումների մեղմացում են նախատեսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Եվրոպայի որոշ երկրներ այս շաբաթ նախատեսում են մեղմել արգելափակման միջոցառումները, իսկ մյուսները, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, շարունակում են մնալ փակման մեջ՝ հանրային սահմանափակումների մեղմացման առանց որևէ պլանի: Այս մասին գրում է Euronews-ը։
Եվրոպայում ամենաշատ տուժած երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է մոտ 20.000 մարդու մահ՝ COVID-19-ի հետևանքով, գրանցում են հիվանդների և մահերի թվի նվազում։
Այսօրվանից Գերմանիան թույլ կտա վերաբացել փոքր խանութները: Գրանցված ավելի քան 135,000 դեպքով և 4000 մահով՝ Գերմանիայում համաճարակը «վերահսկելի և կառավարելի է», ասել է Առողջապահության նախարար Յենս Սփենը:
Ֆրանսիան նախատեսում է վերաբացել դպրոցները մայիսի 11-ին, բայց պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ցանկացած վերաբացում կլինի աստիճանական:
«Մենք առողջական ճգնաժամից դուրս չենք եկել, բայց իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, դանդաղ, բայց հաստատուն», – կիրակի ասել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
Իսպանիայում երեխաները ապրիլի 27-ից կկարողանան դուրս գալ մաքուր օդի: Երկրում խիստ արգելափակումը սահմանված է մարտի 14-ից:
Նորվեգիայում, որտեղ իշխանությունները կարծում են, որ «վիրուսը վերահսկողության տակ են առել», երկուշաբթի օրվանից կբացվեն ամենափոքրերի համար մանկապարտեզները, իսկ երկրորդ փուլով՝ ապրիլի 27-ից, մասնակի կվերաբացվեն միջնակարգ դպրոցներն ու բուհերը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ վաղաժամ է ցանկացած սահմանափակումներ մեղմելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ համաճարակը դեռևս հեռու է գլոբալ մակարդակում վերահսկվելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում