Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի

Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:

Արցախում այսօրվա դրությամբ մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հոգի:

Հիշեցնենք, որ նաօրեին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում