Երկրաշարժ՝ Տոկիոյում

Երկրաշարժ՝ Տոկիոյում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օգասավարա կղզուց արևմուտք, որը գտնվում է Տոկիոյից 200 կմ հարավ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ըստ աղբյուրի, երկրաշարժի էպիկենտրոնը 490 կմ խորության վրա է եղել:

Նշվում է, որ ցունամիի վտանգի մասին ոչ մի նախազգուշացում չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում