Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.amՎերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված ևս 15 մարդու։ Այսպիսով, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 385-ի։ Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Գործակալության տվյալներով՝ 5053 մարդ գտնվում է կարանտինում, 527-ը՝ հիվանդանոցներում, ապաքինվել են 84 հիվանդ, 3-ը մահացել է:

Նշվում է նաև, որ Վրաստանի 44 հիվանդանոց մասնագիտացվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում