Իսրայելում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 13 107-ի
18/04/2020 13:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 107-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 250 նոր դեպք, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Անցած օրվա ընթացքում 10 մարդ մահացել է, ընդհանուր առմամբ վարակի զոհ է դարձել 158 մարդ:
Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նվազել է մինչև 167, թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի 118 մարդ:
3247 պացիենտ ապաքինվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում