Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է հանրապետության անվտանգությանը

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է հանրապետության անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Aysor.amՄիացյալ Նահանգների ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սպառնալիք է Իրանի անվտանգության համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:

«Ամերիկացիների ապօրինի ներկայությունը սպառնալիք է Պարսից ծոցում անվտանգության համար», – նրա խոսքը մեջբերում է ISNA-ն:

Նախարարն ընդգծել է՝ «ԱՄՆ-ն Իրանի սահմաններին է մոտենում աշխարհի մեկ այլ ծայրից»:

Խաթամին այս խոսքերով արձագանքել է Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկացիների և իրանցիների ռազմանավերը մոտեցել էին իրար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում