Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1340-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1340-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1340-ի, մեկ օրում վարակվել է 57 մարդ, ուրբաթ օրը հայտնել է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է ria.ru-ն։

Ադրբեջանի իշխանությունները հինգշաբթի հաղորդել են հանրապետությունում կորոնավիրուսով վարակման 1283 դեպքերի մասին, վարակից զոհերի թիվը հասել է 15-ի:

«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք է հայտնաբերվել, 68 մարդ ապաքինվել է», – նշվում է հաղորդագրության մեջ:

Օպերատիվ շտաբ հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել 1340 մարդու մոտ, նրանցից 528-ը բուժվել են, 15-ը՝ մահացել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 797 մարդ, որոնցից 26-ի վիճակը ծանր է, 35-ի վիճակը՝ միջին ծանրության:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 214 431 է, մահացել է 148 979 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում