Չնայած կորոնավիրուսին՝ ԼՂ հարցի կարգավորման գործընթացը շարունակվում է. Զախարովա

Չնայած կորոնավիրուսին՝ ԼՂ հարցի կարգավորման գործընթացը շարունակվում է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ,  Analitik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ չնայած կորոնավիրուսին, աշխատանքները շարունակվում են:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը պահպանում են կապը կողմերի հետ: Խորհրդակցությունների կենտրոնական թեմաներից են կորոնավիրուսը և դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ԼՂ կարգավարմանը վերաբերող հարցեր: Քննարկվում է իրավիճակը, որը տիրում է սահմանին, շփման գծում»,-ասել է նա:

Զախարովան փոխանցել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, քննարկվել է նաև ԼՂ հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում