Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կողմից Հայաստանին կհատկացվի լրացուցիչ աջակցություն

Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կողմից Հայաստանին կհատկացվի լրացուցիչ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին հայտնում են ՄԶԾ գրասենյակից:

Տրամադրված միջոցները, վերջերս հայտարարված $1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն՝ լաբորատոր համակարգերի պատրաստման, նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության, մասնագետների կարողությունների զարգացման և ռիսկերի հաղորդակցումը խթանելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում