AM | RU
USD
EUR
RUB

Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, քեզ հաղթած ես զգում, բայց հիմա ես ինձ հիվանդ եմ զգում. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tert.amԵս երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում են․ դժվար է լինում, երբ վիրուսը մուտացիա է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Թե ինչ է փոխվել ՀՀ-ում վերջին երկու տարում, նախկին ոստիկանապետն ասաց. «Մի դրական բան եմ ասում. ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իշխանության բերելով հպարտ քաղաքացուն, ցույց տվեցին, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի չբամբասող, քանի գործ սարքող է մնացել, քանի գործ քանդող է մնացել, քանի բարի է մնացել, քանի չար է մնացել, քանի սողուն է մնացել, քանի քայլող է մնացել, քանի հզոր է մնացել: Հրաշալի բարոմետր էր»:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, դու քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, քեզ մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում»: Դիտարկմանը՝ փաստորեն երկորոդ տարբերակն է տեսնում, Գասպարյանն ասաց, որ կարծում է՝ բարեփոխումները, որ անում էին, պետք չէ կիսատ թողնել. «Այն բարեփոխումները, որ իբր արվում են, մենք այդ բոլոր ճանապարհներն անցել ենք»:

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արվող քննադատություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ եկեղեցին պարբերաբար թիրախավորվում է.«Ես այստեղ տեսնում եմ տեխնոլոգիա: Վեհափառ Հայրապետը միջնորդություններ է արել այլ իրավիճակներում, նման ռեակցիաները ցույց է տալիս, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակեպությունների գործն է, այլ որոշ հատված հովանավորում և օգնում է դրան: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամբողջ ազգը միաբանվեց: Այ երբ ներսում է պատերազմ, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու ծնվել ես հինգշաբթի օրը, նա ուրբաթ օրը, որ դու հին ես, նա նոր է, և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել»:

Հարցին՝ նախկինում այդպես չէ՞ր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ վերահսկելի էր:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը հաճած է նշում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ կան, քաղաքական գործիչները ևս ենթարկվում են ճնշումների և հարցին՝ նկատո՞ւմ է այդ ամենը, ատելության մթնոլորտը նկատելի՞ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այդ ատելության մթնոլորտը բոլոր տեղերում է․ «Ես չեմ ուզում մտածել, որ քաղաքականությունն է այդպիսին, քանզի լսում եմ, որ ասում են՝ սեր, հանդուրժողականության և այլն, քանի դեռ լսում եմ դա, ուզում եմ դրան հավատալ, բայց երբ համացանցային իրականությունից դուրս ես գալիս ու շփվում ես մարդկանց հետ, ուրիշ բաներ են խոսում»,-ասաց Գասպարյանը:

Հարցին, թե 2018-ի իշխանափոխության օրերին իր հրամաններում ինչ-որ բան փոխվել էր, որովհետև որոշ մարդիկ համեմատության մեջ նշում էին, որ ոստիկանության գործողությունները մեղմ էին, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչինչ չէր փոխվել հրամաններում: 16, 15, 12, 8 տարեկան երեխաներին ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»,-ասաց Գասպարյանը:

Հարցին, թե 2018-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես երբեք ոչ հրահանգներ եմ ստացել, ոչ էլ… նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, սրա հետ՝ թեթև»:

Հարցին, թե 2018-ին հանդիպում ունեցել է այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը բացառեց. «Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:

Հարցին, թե գուցե այդ ընթացքո՞ւմ է Վալերիյ Օսիպյանը վաստակել ոստիկանապետի պաշտոնը, Գասպարյանն ասաց. «Չեմ էլ ուզում մտածեմ, ի՞նչը վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին»:

Հարցին, թե մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում այն մասին, որ նա և ՔԿ նախկին ղեկավարը համագործակցում են Հատուկ քննչական ծառայության հետ, համագործակցության առաջարկ եղե՞լ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Այդ դեպքում ստիպված «համաձայնեմ»․ «Այո, համագործակցում եմ»-ի արդյունքում մի քանի տասնյակ նյութեր էին նախապատրաստվել իմ վրա, դրանցից մի քանիսը վերածվել են քրեական գործի, մյուս մասը պատրատվում են ուղարկել դատարան, մեր մոտ սերտ, լուրջ, բարիդրացիական «համագործակցություն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan