Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից․ Իտալիայում ՀՀ դեսպանատուն

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից․ Իտալիայում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Times.amԻտալիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»։

https://booking.belavia.by/verify?journeyType=OW&journey=ROMEVN20200424&adults=1&children=0&infants=0 

Հետևեք մեզ նաև Telegram-ում