Բակո Սահակյանը հանդիպել է երկրի նորընտիր նախագահին

Բակո Սահակյանը հանդիպել է երկրի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.amՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում