Դանիան առաջինն է Եվրոպայում, որը վերաբացեց դպրոցները՝ կորոնավիրուսային արգելափակումից հետո

Դանիան առաջինն է Եվրոպայում, որը վերաբացեց դպրոցները՝ կորոնավիրուսային արգելափակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԴանիան այսօր սկսել է վերաբացել դպրոցները՝ նոր կորոնավիրուսի պատճառով մարտի 12-ից մոտ մեկ ամիս փակ լինելուց հետո։ Այսպիսով, Դանիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որը բացում է դպրոցները։ Այս մասին գրում է The Local-ը։

AFP-ի թղթակցի հաղորդմամբ, վերաբացվել են մանկապարտեզները և հիմնական դպրոցները։

Այնուամենայնիվ, դասերը վերսկսվում են դպրոցների մի մասում և Կոպենհագենի դպրոցների մոտ 35 տոկոսում, քանի որ մյուսները ժամանակ են խնդրել՝ առողջապահական պրոտոկոլներին հարմարվելու համար: Ակնկալվում է, որ բոլոր դպրոցները կվերաբացվեն մինչև ապրիլի 20-ը:

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն անակնկալ այցով ժամանել է Կոպենհագենից դուրս գտնվող մի դպրոց՝ մասնակցելու իրադարձությանը։

«Ես շատ տպավորված եմ։ Երեխաները շատ ուրախ են, որ նորից են տեսնում իրենց համադասարանցիներին», – ասել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում