Արցախի պարետի հրահանգով աշխատանքային խումբ է ձևավորվել

Արցախի պարետի հրահանգով աշխատանքային խումբ է ձևավորվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հրահանգով, ի կատարումն Պարետի համապատասխան որոշումների դրույթների, Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովող՝ պետական նախարարի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի գործառույթներից է «թեժ» գծի հեռախոսազանգերով առաջադրվող հարցերին ներկայացնել Պարետի որոշումներով սահմանված լիազորություններին և պարտականություններին համապատասխանող պատասխաններ:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «թեժ» գծի հեռախոսահամարն է՝ +(374)97 53-30-18,որն գործելու է սահմանված արտակարգ իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր օր, 09:00-23:00 ժամերին:

[email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նույնպես նախատեսվում է շահագրգիռ կառույցներից ու անձանցից ստանալ հարցումներ և պատասխանել այդ հարցումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում