Արցախում կորոնավիրուսի վարակի օջախ համարվող Միրիկ համայնքում քվեարկել է 12, իսկ Մոշաթաղում 50 ընտրող. ԱՀ ԿԸՀ նախագահ

Արցախում կորոնավիրուսի վարակի օջախ համարվող Միրիկ համայնքում քվեարկել է 12, իսկ Մոշաթաղում 50 ընտրող. ԱՀ ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱրցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համավարակի օջախներից Միրիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 12 մարդ, որը կազմում է համայնքի ընտրողների 9,9 տոկոսը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Համաճարակի մյուս օջախում՝ Մոշաթաղում քվեարկությանը մասնակցել է 50 ընտրող: Սա բավական ցածր ցուցանիշ է, եթե համեմատենք նախկինում կայացած ընտրություններում մասնակցության հետ»,– ասաց նա:

Հարցին՝ երեկ Միրիկի կորոնավիրուսով վարակված բնակիչը, հասցրե՞լ է քվեարկել նախքան հիվանդանոց տեղափոխվելը, Սրբուհի Արզումանյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում