Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 296-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 296-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 296-ի, բուժվել է 68 մարդ, հայտնում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը:

«Գրանցված է վարակի հաստատված 296 դեպք, որից 67-ը՝ ապաքինվել է, երեքը՝ մահացել, 4856 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 458-ը՝ հսկողության տակ», – ասվում է կայքում:

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կառավարությունը կորոնավիրուսի բռնկման գագաթնակետը սպասում է ապրիլի երկրորդ կեսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում