ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը, ժամը՝ 17:00-ն (տեսանյութ)

ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը, ժամը՝ 17:00-ն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Tert.amԿառավարությունն ընդունեց ՀՀ-ում 2020թ.-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը․ արտակարգ դրություն կշարունակվի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև մայիսի 14-ը 17:00-ը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային թվերի առումով մենք այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք, բայց պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետի որոշմամբ թույլատրվել է տնտեսական որոշ տեսակների գործունեությունը, ինչը բերում է ռիսկի, որ թվերը կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները:

Նրա խոսքով՝ նոր որոշմամբ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մոնիտորինգ կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչքանով է այս ընթացքում ԶԼՄ-ն և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: «Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»,-ասաց նա:

Այսօր կկայանա ԱԺ հատուկ նիստ, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության հայտարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում