Իրանը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն

Իրանը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Իրանը շաբաթ օրը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն: Ըստ տեղի փորձագետների, այս նյութի միջոցով հնարավոր է պարզել նույնիսկ, թե արդյոք թեստավորման ենթարկվող անձն անցյալում երբևէ կրել է այս վիրուսը, թե ոչ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Իրանի վեց ընկերություններ են առողջապահության նախարարությունից ստացել այս նյութը պատրաստելու իրավունք, ինչի արդյունքում ամեն շաբաթ այստեղ կարտադրվի երկու միլիոն թեստի համար անհրաժեշտ նյութ:

Ըստ նույն նախարարության, շաբաթ օրն Իրանում գրանցվել է ևս 125 մահացություն, ընդհանուր մահացությունների թիվն այստեղ հասցնելով 4,357-ի: Իրանում կորոնավիրուսով վարակված 70 հազար անձանցից մինչ այժմ ապաքինվել է 40 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում