Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է միջազգային առցանց մրցաշարում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է միջազգային առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի միջազգային առցանց մրցաշարի հաղթող։ Chess.com կայքի կազմակերպած կայծակնային շախմատի միջազգային առցանց մրցաշարին մասնակցել է 888 մարզիկ։

9 հնարավորից 8,5 միավոր է վաստակել և առաջին տեղն է գրավել հայաստանցի 19-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Զավեն Անդրիասյանը ութ միավորով է բաժանել է 2-8-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է երրորդը։

Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով գրավել է 20-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում