Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 252-ի. pia.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 252-ի. pia.ge

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Tert.amՎրաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի թիվը երկրում հասել է 252-ի: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 60 մարդ, 4929 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, 405 մարդ հոսպիտալացվել է: Երկրում կորոնավիրուսից գրանցվել է մահվան 3 դեպք, բժիշկների խոսքերով մահացածներ կորոնավիրուսից բացի ունեին նաև ուղեկցող հիվանդություններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում