Եվրոպան պատրաստվում է փակել սահմանները մինչև աշուն

Եվրոպան պատրաստվում է փակել սահմանները մինչև աշուն

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Շենգենյան երկրների սահմանը հնարավոր է փակվի առնվազն մինչև աշուն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արհմիության ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Մակրոնը նշել է, որ հոռետեսական է տրամադրված և խնդրում է պատրաստվել Եվրոպայի մեկուսացման երկար ժամանակահատվածին: Նա բացատրել է, որ նման միջոցառման հնարավոր է գնալ հաշվի առնելով Եվրոպայի և աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակի ընթացքի տարբերության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում