ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 500 000 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 500 000 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 500 հազարը, մահացել է 18.6 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Նշվում է, որ հաստատված դեպքերի թիվը 500 399 է, մահացել է 18 637 մարդ:

Ներկայումս ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քանակով առաջին տեղում է, մահվան դեպքերի քանակով՝ Իտալիայից հետո երկրորդը:

Интерфакс-ի փոխանցմամբ՝ վերջին 1 օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է մահվան 2 108 դեպք: Սա աշխարհում 1 օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում