Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, հայտնել են Կրեմլում, գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել Է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Երկու առաջնորդները քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը և կարծիքներ փոխանակել ՕՊԵԿ +-ի շրջանակներում հումքի համաշխարհային գների կայունացման նպատակով նավթի արդյունահանման կրճատման ծրագրի մասին:

«Թրամփը տեղեկացրել է մի շարք նավթարդյունահանող երկրների ղեկավարների հետ իր շփումների մասին»,- հայտնել են Կրեմլում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկկողմ խորհրդակցություններն այդ թեմայով:

Ըստ հաղորդման՝ երկու երկրների նախագահները նաև քննարկել են կորոնավիրուսի համավարակին վերաբերող հարցեր և գնահատել վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռնարկած ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկկողմ հարցերի, այդ թվում՝ տիեզերքում համագործակցությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում