Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի

Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀակոբ Ճաղարյանը պետք է առավել մանրամասնի՝ ինչ է նշանակում քաղավիացիայի ոլորտում կան հակապետական մոտեցումներ: Եթե կան նման մոտեցումներ, ով ուզում է լինի, պետք է քրեական գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը, իսկ երեկ նաև հրավիրվել էր ԱԱԾ:

Փաստաբանի խոսքով՝ նման պատասխանատու հայտարարություններ անելը պետք է ունենա իր հետևանքները, ինչպես, օրինակ՝ այսօր տեսանք, որ նրան հրավիրել են ԱԱԾ. «Չեմ կասկածում, որ Հակոբ Ճաղարյանն ավիացիայի նվիրյալ է, բայց չի կարելի պարզապես դուռը փակել ու գնալ, պետք է բացատրություններ տալ: Այո՛, գիտենք, որ Քաղավիացիան Դանիայից ժամանած տոմսավաճառ մի աղջիկ է ղեկավարել, ու մենք պետք է քաղավիացիայում առկա հակապետական իրավիաճակի քրեաիրավական գնահատականը տանք»:

«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով՝ Հակոբ Ճաղարյանը հնարավորինս կոռեկտ է արտահայտվել. «Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև կարծես՝ կոնֆլկտ կար, երբ Հակոբ Ճաղարյանն ուզում էր ազգային ավիացիան զարգացնել, իսկ Տաթևիկ Ռևազյանը Հայաստան բերեց էժան ավիատոմսերով ավիափողադրողների»:

Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «լռությունից» ու ֆոբիաներից՝ Տիգրան Աթանեսյանն ասել է. «Ովքեր ընտրել են, թող իրենք էլ վայելեն իրենց ընտրությունը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պատասխանատվություն: Իհարկե, ամոթ է Հայկ Մարությանի պահվածքը, բայց կարող է հրաժարական գրել ու հեռանալ, նրանից ավելի լավ թեկնածուներ կան»:

Բորիս Մուրազին համակարծիք է այն տեսակետի հետ, որ Հայկ Մարությանից երկրում գուցե ավել լավ թեկնածուներ լինեն, բայց արդյոք ՔՊ վարչությունում կան. «Իշխող թիմում կա՞ ավելի լուրջ գործիչ, քան Հայկ Մարությանը: Էդ ի՞նչ մի կադրային հզոր բազա ունեն, որ կարող են ընտրել: Կարող էր ավելի վատ լինել, ու մեր քաղաքապետը լիներ Գարիկ Սարգսյանը»:

Հաղորդման վերջում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ուղերձին, Տիգրան Աթանեսյանն ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք պատահական կամ էլ ձանձրույթից չի խոսում: Ունենք ինֆորմացիայի պակաս, որպեսզի հասկանանք՝ ինչ էր ուզում ինքը ասել»:

Տիգրան Աթանեսյանի համար անհասկանալի է՝ ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ անում Ռոբեր Քոչարյանին՝ պահպանել պետական այրի ձիրքը:

Բորիս Մուրազին էլ կարծում է, որ պետք է այդ հայտարարության մեջ ուշադրության արժանացնել այն, որ այնտեղ ոչ մի տեղ նշված չէ Նիկոլ Փաշինյանի անունը, բայց խոսվում է Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի մասին. «Կարծում եմ՝ այս կոչով Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի շուտ հարվածեց Նիկոլ Փաշինյանին, քան՝ աջակցեց»

Ըստ Բորիս Մուրազիի՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններում խոսում է վիրուսի նահանջի մասին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչով, ըստ այս իշխանության՝ խուճապ է տարածում՝ նշելով պատերազմական դրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում