AM | RU
USD
EUR
RUB

Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, FaccebookՀարգելի գործընկերներ, սիրելի հարազատներ և ընկերներ,

Որոշում եմ ընդունել ակտիվ զբաղվել քաղաքականությամբ:

Սիրով տեղեկացնում եմ, որ մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու և մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը։

Նախկինում երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որևէ կուսակցության չեմ անդամակցել ու ոչ էլ հարել։ Բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալել` մեր պետության առանցքային ինստիտուտներում։

Սակայն այսօր, տեսնելով թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային պետական կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ամենօրյա ռեժիմով ընտրովի արդարադատություն և երկակի ստանդարտներ կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների և ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ գիտելիքներս ու փորձս ի սպաս դնելով մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործին։

Ինձ համար հեղափոխությունը, նախևառաջ, արժեքների, այլ ոչ թե անձերի փոփոխություն է, ինձ համար հեղափոխությունը գաղափարական իզմերի պայքար է, այլ ոչ թե գաղափարազուրկ ու պոպուլիստական կարգախոսների մրցավազք, ինձ համար հեղափոխությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ կառավարումն է, այլ ոչ թե ցայտնոտային որոշումներն ու կոլեկտիվ անպատասխանատվությունը։

Սիրելի բարեկամներ, մեզ իրական հեղափոխություն է պետք, մեզ իրական սիրո, համերաշխության, ստեղծագործականության և հանդուրժողականության մթնոլորտ է հարկավոր։

Մենք գալիս ենք մեր Հայրենիքի զարգացման նոր գաղափարներով ու նոր տեսլականով․․․:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan