AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱրդյո՞ք ժամանակը չէ Հայաստանի հենց սահմանին կորոնավիրուսի թեստ անելու, որպեսզի դրսից վարակ չբերենք մեր երկիր: Ազգային ժողովում, դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հիշեցնելով Չինաստանից ստացած 60 հազար թեստի մասին:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հարցին պատասխանելու համար պետք է իմանալ, թե ինչպես է հիվանդությունը զարգանում մարդու օրգանիզմում, դրանից հետո նման հարցեր չեն տրվի. «Չենք թեստավորում, քանի որ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից:

Ինչ վերաբերում է 60 հազար թեստին, դրանք գնվել են ՀՀ բյուջետային փողերով, նվեր չեն: Դրանք ՓիՍիԱռ ՊՇՌ թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ: Դա արվում է բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնցից Հայաստանում քիչ կան: Մեր ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 հատ մասնավոր լաբորատորիա կա: Մի քանի հատ էլ կան այլ ոլորտներում, որոնք չենք կարող օգտագործել:

Սահմանին թեստ անելը չի նշանակում, որ այդ նույն մարդու մոտ մի քանի օր հետ չի լինի հիվանդության դեբյուտ: Հետևաբար բոլոր եկողները գնում են ինքնամեկուսացման: Դա էլ խնդիր է վարորդների համար: Այդ մասը կարգավորվել է՝ ինքնամեկուսացման ժամկետը սահմանվել է մինչև բեռի դուրս տանելը:

Հիմա մտածում ենք արագ թեստերով եկողներին թեստավորելու մասին: Եթե հանկարծ արագ թեստով որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, նրան կասենք, որ պետք է լքի ՀՀ տարածքը, իսկ եթե ՀՀ քաղաքացու մոտ է հայտնաբերվում, նրան մյուս թեստով կանենք: Արագ թեստերը երբեք ճիշտ չեն եղել: Իսկ բացասականները գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի»:

Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ թեստավորումն արվում է ըստ ցուցումների:

Լրահոս
Ահա և վերջ. Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan