AM | RU
USD
EUR
RUB

Ավագ ուրբաթ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Qahana.am: Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Ծաղկազարդի կիրակիով սկսվում է ավագ շաբաթը։ Այն Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն: Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan