AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում

 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը:

Որոշման նախագիծը մշակել է նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը: Նշվում է, որ իրավական այս ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ այն մշակվել է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձևավորելու ուղղությամբ: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:

Միաժամանակ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ կառավարության 2007թ. հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են:

Այսպիսով՝ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբագրվել է: Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

Ներկայումս մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը, մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ), փոխվել է միջմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը և սպասարկման ժամկետները:

Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan