Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ

Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Araratnews.amՔիչ առաջ հղում անելով Shamhsyan.com լրատվականին, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ հատուկ գործողություններ են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքում:

ԱԱԾ-ից նոր մանրամասներ չեն հայտնում:

Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն:

Մեր տեղեկություններով նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար: Araratnews.am-ը առաջիկայում կներկայացնի նաև այլ մանրամասներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում