ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է

ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, SHAMSHYAN.comSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

SHAMSHYAN.com-ը այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզել իրավասու մարմիններից, ինչից հետո ընթերցողներին կներկայացնենք դեպքի մանրամասները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում