Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, FacebookԲաներ կան, որ պետք է ֆիքսել։ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը։ Հոգևորականների էջերն եմ նայում ու հիանում։ Որքան սեր ու նվիրվածություն կա այնտեղ։ Ժամերգություններ, քարոզներ, աղոթքներ, հորդորներ, այցելություն հիվանդներին, աջակցություն մեկուսացվածներն, մխիթարող խոսքեր… Ամեն տեղ խնամք։ Իսկական հովվական խնամք։

Շնորհակալություն, սիրելի հայրեր։ Պատիվ ու մեծ երջանկություն է ձեզ պես հոգևոր առաջնորդներ ունենալը։ Սիրով և խոնարհումով միանում եմ ձեր աղոթքներին։

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:
Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Հայր երկնավոր,մեզ ողորմեա՛:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում