AM | RU
USD
EUR
RUB

Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, FacebookՄոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն: Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը և իրենք, առանց գումարի, օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրների շարքում հատուկ սրություն ունի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի իրավունքը։ Ընդ որում, խնդիրը հատկապես հրատապ է Ռուսաստանի ուղղությամբ՝ թե՛ վերադարձի սպասող մեր հայրենակիցների մեծ թվի և թե՛ նրանց զգալի մասի՝ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պատճառով։

Որքան հասկանում եմ՝ բուն խնդիրը ոչ թե ինքնին փոխադրման կազմակերպումն է, այլ այն, որ մեր կառավարությունը չի կարողանում Հայաստանում ապահովել մեկուսացման՝ անհրաժեշտ ծավալի ենթակառուցվածք։ Բայց ախր, հարգելի պատասխանատուներ, օրեր առաջ դուք չէի՞ք, որ անցկացրեցիք «հեռախոսներով հսկման» համակարգը։ Բա ինչու՞ այս դեպքում չեք գործադրում։ Ի՞նչ պարտադիր է, որ մարդկանց ինչ-որ հյուրանոցում մեկուսացնեք։ Ստացեք խիստ ռեժիմով ինքնամեկուսացման գրավոր համաձայնություն (նույնը՝ ընտանիքի անդամներից), վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով։ Գոնե մի հարցում օգտակարություն կունենա այդ խայտառակությունը։

Մանավանդ, որքան հասկացա վարչապետի խոսքից, համաճարակի «պիկը» մեզ մոտ արդեն անցել է, և, փառք Աստծո, այժմ ունենք «կորը հարթեցնելու» դրական միտում։

Կարճ ասած, մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, մարդիկ 5-6 օր ապարդյուն սպասելուց սկսում են հուսալքվել։ Գործուն քայլեր ու ամբողջական լուծում է պետք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan