Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը

Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amԺամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը, հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

«Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը», – գրել է Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում