AM | RU
USD
EUR
RUB

Փաստահավաք խումբն ահազանգում է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

Գտնում ենք, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն, այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը վերոնշյալ և մի շարք այլ եզրահանագումների հանգել է բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի և իշխանության կողմից ընդունած որոշումների համադրման արդյունքում: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իշխանության աշխատանքների մասին մանրամասն կներկայացվի արտակարգ դրության ավարտից և նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումից հետո՝ զեկույցի տեսքով: Մինչ այդ ընթացիկ կհրապարակենք որոշ փաստեր:

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ առ այն, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը:

Առաջին փաստը վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն. մարտի 24-ին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տեղեկություն ստացավ այն մասին, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներով «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել երկու ամսական երեխա՝ մոր հետ: Մարտի 26-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխայի դեպքի վերաբերյալ , ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Երկու ամսական վարակված երեխա չկա»:

Արսեն Թորոսյանի ասուլիսից հետո MedMedia կայքում հրապարակվեց նյութ այն մասին, որ լրագրողը զրուցել է կորոնավիրուսով վարակված երեխայի ծնողների հետ, ովքեր հաստատել են փաստը՝ նշելով, որ երեխայի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է դեռևս մարտի 25-ին, և, իրենց կարծիքով, նախարարը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, որպեսզի խուճապ չառաջանա: Նույն օրը դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի՝ կհրապարակեն:

Երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին մամուլի հրապարակումներից հետո միայն՝ մարտի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կա նման դեպք. «Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:

Արձանագրում ենք, որ մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ՝ մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին էլ թեստավորման պատասխաններով նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Արձանագրում ենք, որ իշխանությունը, կորոնավիրուսային մահերի թվում չներառելով Մ.Գ.-ի դեպքը, թաքցնել է մահվան դեպքերի իրական քանակն՝ այս կերպ նվազեցնելով կորոնավիրուսային մահվան դեպքերի իրական թիվը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan