Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում