Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ

Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amԱպրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. Կորուստների չափ» թեմայով քննարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին: Քննարկվել են խնդիրների լուծման տարբերակները առաջարկներ արվել հնարավոր թերությունների շտկման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում