AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, FacebookՀայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի դրած», փորձում է իր «ճիշտն» առաջ տանել: Այսօր սկանդալով աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով վարչապետի խորհրդականը՝ վարչապետին, փաստացի, մեղադրելով գործիչ չհասկանալու և հանցավոր անգործության մեջ: Միևնույն ժամանակ, վարչապետը փորձում է մեզ բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածում առանձնապես ողբերգություն չկա, ավելին՝ բոլորս պետք է շնորհակալ լինենք 50 եվրոյով դեպի Իտալիա թռչելու իր ընձեռած հնարավորության համար: Մինչդեռ, կարելի էր սխալները տղամարդավարի ընդունել, ՔԱԿ-ում արագ կադրային փոփոխություններ կատարել և շտկելով EASA-ի ներկայացրած դիտողությունները՝ վերականգնել հայկական քաղավիացիայի արտոնագիրը Եվրոպայում: Բայց ոչ, ըստ վարչապետի՝ պետք է համառել ու մինչև վերջ խայտառակվել:

Համառության պատճառը պարզ է. վուլգար պոպուլիստների իշխանությունը աշխատանքի պատրանք ստեղծելու համար լայն զանգվածների համար կամ պետք է սովետական էժան երշիկի հասանելիություն ապահովեր, կամ էլ՝ սովետական «Сочи на три ночи» երևույթի հնարավորություն ընձեռեր: Ստացվեց երկրորդ տարբերակը: «50 եվրոյով դեպի Իտալիա» թռիչքները առերևույթ Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ հաջողված գործն էր: Ինչու՞ առերևույթ, որովհետև մեր՝ հարկատուներիս գրպանից դոտացիա տրամադրելով Ryanair-ին և Wizz Air-ին, մեր հաշվին մեզ լավություն էր անում: Էլ չենք խոսում մասնագետների բարձրաձայնած խնդիրների մասին առ այն, որ լոուքոսթերների հետ հարաբերվելու նման խնդրահարույց ձևաչափն ավիրելու է հայկական ավիացիոն շուկան և դա զուտ միայն ժամանակի հարց է: Հետոն կարևոր չէ, մենք ապրում ենք «Երկիր - ՀԺ-ում», Նիկոլ Փաշինյանին օրվա փիառ էր պետք: Փիառ, որ ԱԺ ամբիոնից գլուխ գովա և աշխատանքի պատրանք ստեղծի՝ ասելով, թե «50 եվրոյով կարող եք Հռոմ թռչել, բա դա անուղղակի կերպով աշխատավարձի ու թոշակի բարձացում չի՞»:

Ու հենց այդ փիառի համար էր, որ վարչապետը հապաղեց ու չփակեց Իտալիայից Երևան չվերթներն այն ժամանակ, երբ համաճարակը Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում: Այդ փիառն է, որ հիմա կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը: «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավել վարակված ու այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով հաստատված 7 մահվան դեպք: Եվ, ինչքան էլ խոսափի ու խուսանավի, միևնույնն է՝ կորոնավիրուսից պաշտոնապես գրանցված ու չգրանցված մահերը վարչապետի խղճին են:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan