AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:

Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից երեկ պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:

Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:

Պաշտոնական պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի` 06.04.2020 թվականի վերոհիշյալ գրությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը մերժելու դեպքում գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ և օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվել է հիշյալ պաշտոնատար անձին` այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով», - ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում:

 

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan