Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում է Կառավարության կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Հակոբ Ճաղարյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թ. մարտի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում