Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին

Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ,  Analitik.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հիշեցրեց նախորդ օրինակի մասին, երբ երկրորդ նախագահը դատի էր տվել Փաշինյանին: Փաստաբանը նշեց, որ այս անգամ ևս կարող են հայցից հրաժարվել, եթե վարչապետը կրկին հայտարարի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել:

Ամեն դեպքում Ալումյանը չբացառեց, որ այս անգամ կարող են մինչև վերջ գնալ՝ անկախ Փաշինյանի ասելիքից, որպեսզի այլևս թույլ չտան վերջինիս նման հայտարարություններ անել:

Պաշտպանը հայտնեց, որ նախորդ անգամ ինքն է խորհուրդ տվել Քոչարյանին հրաժարվել հայցից, սակայն այս անգամ նման խորհուրդ չի տալու, նույնիսկ եթե Փաշինյանի ներկայացուցիչն ասի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում