ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ)

ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amՌուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ, ֆեյբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա նշել է, որ COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:

Երկու շարժական համակարգերն այսօրվանից կանցնեն ծառայության Զինված ուժերում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում