Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել

Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.amՑավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաև քաղցկեղով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կա կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

«Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին», – գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում