AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում

 

«Հրապարակ»-ը գրել է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում: Նախագահը դրանով փորձում է օգնել երկրին, պետությանն ու ժողովրդին կորոնավիրուսի դեմ պայքարում: Բայց շոշափելի արդյունքներ, թե ինչ է արել քիչ լիազորություններ, բայց լայն հնարավորություններ ունեցող Արմեն Սարգսյանը Հայաստանի համար այս դժվարին օրերին, չեն երեւում: Ինչպես քաղաքական հարցերում, այնպես էլ այս իրավիճակում հանրությունը նրանից ռեալ գործնական քայլեր է ակնկալում՝ ուղերձներով սոված ժողովրդին չես կերակրի: Պարզվում է՝ մի գործնական քայլ արդեն իսկ կատարել է նա: Հաջողակ բիզնեսմեն, միլիոնների կարողություն ունեցող Արմեն Սարգսյանը չի ափսոսել եւ իր մի ամբողջ ամսվա աշխատավարձը՝ մոտ 1 մլն դրամ, արդեն իսկ փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված հաշվեհամարին: Ինչ խոսք, առաջին հերոսական քայլն արդեն արված է: Իհարկե, դա նրա ծով հարստության մեջ մի կաթիլ է»:

Թերթի հարցին՝ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն այս ընթացքում, հանուն Հայաստանի, ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը պատասխանել է. «Եթե Դուք նայեք վերջին շրջանի իր հեռախոսազանգերը, դրանք հենց այդ նպատակին էին ուղղված: Այնտեղ Աբու-Դաբիի թագաժառանգի հետ, Քաթարի էմիրի հետ, Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի առողջապահության նախարարի հետ… այդ բոլորն ուղղված էին հնարավոր համագործակցությանը եւ հնարավոր օգնությանը, նաեւ Չինաստանի նախագահին ուղղված նամակը: Եթե նայեք, վերջին մի 15 օրը իր բոլոր հեռախոսազանգերն ու ուղերձները նույն բովանդակությունն ունեն, թե ինչով կարող են մեզ օգնել՝ լինի դա պաշտպանիչ միջոցներ, սարքավորումներ, թեստեր եւ այլն»:

Հարցին՝ իսկ կա՞ն արդեն արդյունքներ, նշված երկրներն ուղարկե՞լ են օգնություններ, նա դժվարացավ պատասխանել, ապա նախագահի հետ ճշտելուց հետո թերթին փոխանցել է, որ արդյունքների մասին կարող ենք խոսել շաբաթվա վերջում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս
Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan