Դոլարն արժեզրկվում է

Դոլարն արժեզրկվում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ,  Panorama.amՎերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504 դրամի սահմաններում։ Առքի կետերում մեկ դոլարն արժե 490-496 դրամ։

Մարտի 31-ին, վաճառքի կետերում մեկ դոլարն արժեր 510 դրամ, առքը՝ 500-505 դրամ է։

Եվրոն վաճառքի կետերում 541- 554 դրամ է, առքի կետերում՝ 521-540 դրամ։ Մինչդեռ մարտի 31-ին եվրոն վաճառքի կետերում տատանվում է 560-567-ի սահմաններում, առքը՝ 543-553 դրամ է։

Ռուսական ռուբլին մի փոքր արժևորվել է, վաճառքի կետերում այն հասնում է 6.70-6.95 դրամ, իսկ առքի կետերում՝ 6.36-6.51 դրամ։ Մեկ շաբաթ առաջ վաճառքի կետերում այն կազմել է 6.65-6.79 դրամ, առքը՝ 6.20-6.43 դրամ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում