Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից

Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՌԴ նախագահը ներկա չի լինում այնպիսի վայրերում, որտեղ կան մարդկային կուտակումներ, իսկ մարդիկ, ում հետ նա հանդիպում է, հետազոտվում են: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հարցին՝ արդյո՞ք Պուտինը ինքնամեկուսացման մեջ է, Պեսկովը հայտնել է, որ նախագահը նախօրեին ժամանել է Կրեմլ, որպեսզի խորհրդակցություն անցկացնի Հեռավոր Արևելքում զարգացման թեմայով: Պեսկովը պնդել է, որ Պուտինը շարունակում է հանդիպել մեծ թվով մարդկանց հետ, սակայն այդ մարդիկ նախ հետազոտության են ենթարկվում, թեստավորվում:

Լրագրողները խոսել են նաև այն մասին, որ Պուտինը շարունակում է ձեռքսեղմումները:

Պեսկովը կրկնել է, որ նախագահի հետ հանդիպողները ստուգվում են, ուստի վերջինս իրեն իրավունք է վերապահում ողջունել այնպես, ինչպես ցանկանում է:

Խոսնակը նաև հայտարարել է, որ Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում է այն ժամանակ, երբ նպատակահարմար է գտնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում